Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը
Արցախի «Արդարություն» խմբակցություն, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը: Այսօր, ադրբեջանի բռնապետը Կարմիր խաչի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, դավադրաբար առևանգել է: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և ադրբեջանի արտգործնախարարները գոհունակությամբ հայտարարեցին, որ եկել են համաձայնության. պետք է սկսել հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու գործընթացը:
Իսկ էլ ինչ ապացույցներ են պետք ՀՀ և ՌԴ իշխանություններին տեսնելու և հասկանալու համար, որ ադրբեջանցին նենգ է, արնախում ու ՀԱՅԻՆ ոչնչացնելու համար ոչ մի բանի առջև չի կանգնելու և իր համար առ ոչինչ է ցանկացած պայմանավորվածություն, նույնիսկ իր ստորագրությամբ վավերացված, ինչպես օրինակ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Ռուսաստանի Դաշնությունը, որը հայտ է ներկայացրել լինել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության գլխավոր դերակատար, անհապաղ պիտի իրացնի այդ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: Դուք իրավունք չունեք թույլ տալ ալիևին իր հանցագործ մտադրությունները բավարարելու»։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը կտտանքների կնեթարկի նրանց. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում. ՀՀ ՄԻՊ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի այս գործողությունը նախապես ծրագրված է եղել, սպառնում են նաև ԼՂ այլ բնակիչների
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- «Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք». Արցախցիները կհավաքվեն ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի դիմաց
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան