Վարազաբունում երեխաները քաղցրավենիք են ուզում... չկա
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղում ավագները դեռ դիմանում են շրջափակման դժվարություններին։ Գյուղում ինչ հնարավոր է, արտադրում են ու դրանով դիմանում արդեն գրեթե ութ ամիս: Մտահոգված են փոքրիկների համար: «Չկաների» երկար շարքը նրանց համար սպառնում է նաև առողջական խնդիրներ ստեղծել: Քաղցրավենիքի պակասը տատիկները փորձում են քաղցր խոսքով լրացնել:
«Մեր սիրելի լրագրողները հյուր եկան, ուզում եմ կոֆե հյուրասիրել, ոչ շաքար ունենք, ոչ պեսոկ, դառը կոֆե՝ մեր դառը կյանքի նման»,- ասում է Վարազաբունի բնակիչ 70-ամյա Նադեժդա Թամրազյանը։
Նա նշում է՝ շատ դժվար է, բայց իրենք մի կերպ «յոլա են գնում», բայց երեխաները շրջափակման դժվարություններին հազիվ են դիմանում։ Քաղցրավենիք են ուզում երեխաները, սակայն չկա... Արցախն արդեն 230 օր է գտնվւմ է ադրբեջանական ապօրինի շրջափակման մեջ։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից․ ԱՍՀ նախարարի տեղակալ
- Երկու անչափահաս երեխա ունեմ, ամեն ժամ զանգում ու հարցում են՝ երբ պետք է գնամ տուն. արցախցի կինը՝ օտարազգի դիվանագետներին
- Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է. Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
- Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր
- 83-ամյա արցախուհին համոզված է՝ թշնամու հետ կողք-կողքի հնարավոր չէ ապրել
- Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան