Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումներով պարտադիր է, որ աշխատանքային պայմանագրում նշվի «կեղտոտ աշխատավարձը»
Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ Աշխատանքային օրենսգրքի լայնածավալ փոփոխությունները, որոնցով մի շարք նոր դրույթներ են սահմանվելու։
Օրենսգրքում 122 հոդված փոփոխության է ենթարկվել։
Հայաստանի Պետհիմնարկների Արհմիությունից հայտնում են. «Հուլիսի 31-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով նոր կարգավորումներ կունենան Աշխատանքային օրենսգրքի 84-րդ և 85-րդ հոդվածները։
Եթե այժմ սահմանվում է, որ աշխատանքային պայմանագրում պետք է նշվի աշխատավարձի չափը,
ապա նոր կարգավորումներով պարտադիր է, որ նշվի այսպես կոչված «կեղտոտ աշխատավարձը», որը կներառի աշխատողի կողմից վճարվող եկամտահարկը, սոցիալական վճարը և այլ պարտադիր պահումները։
Կարգավորվում է նաև, որ կողմերից մեկը պայմանագիրը կարող է կնքել թվային կամ «պատկերային» ստորագրություն դնելով՝ օրինակ պայմանագրի էլեկտրոնային կամ սկանավորված տարբերակի վրա»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կայքում նշված է.
«Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել է 122-ը։
Այսպիսով՝
գործատուին իրավունք է տրվել կենսաթոշակային տարիքի անձանց հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով՝ ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում էր, որ վերջիններիս հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով,
կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ նրանք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս,
ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները,
ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը,
վերանայվել են արձակուրդի կարգավորումները,
լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը,
կգործեն աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման ճկուն կարգավորումներ,
հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունք է սահմանվել հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի համար,
հստակեցվել են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը,
վերանայվել են ընդմիջումների տրամադրման կարգավորումները և այլն»։
Մանրամասն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում