Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դուռ է բացում նոր հայկական ցեղասպանության առաջ. Ավետիք Չալաբյան
«Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է սրվել, իրավիճակ մոտենում է անշրջելիության կետին, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից ու բերել իրական մեծ ողբերգության»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ մենք պարտավոր ենք նեցուկ կանգնել արցախցիներին, ովքեր հերոսական պայքար, դիմադրություն են մղում։
«Այդ հերոսական պայքարի ֆոնին միայն վրդովմունք ու հիասթափություն է առաջացնում Հայաստանում գործող իշխանությունների կեցվածքը։ Փաստացի, մենք ականատես ենք լինում Արցախից ձեռքերը լվանալու և թշնամու ողորմածությանը հանձնելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությանը, որը դե ֆակտո տանում է Արցախը ցեղասպանությանը, այն քողարվում է Հայաստանը պաշտպանելու և նոր պատերազմից խուսափելու թեզով, բայց ոչ մի կերպ չի բացատրվում, թե ինչ է լինելու մեր հայրենակիցների հետ, ինչպես ենք մենք իրենց կյանքի և ազատության իրավունքը պաշտպանելու»,- ասաց Ա. Չալաբյանը։
Նա նշեց, որ այդ պայմաններում «Հայաքվե»-ի հիմնական ուղերձը շարունակում է մնալ կողմնակիցներ ձեռք բերելը. «Իշխանության ամեն հերթական մանիպուլյացիա միայն հակառակ արդյունքն է տալիս և ավելի շատ մարդիկ ենք սկսում հասկանալ՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դուռ է բացում նոր հայկական ցեղասպանության առաջ։
«Հայաքվեն» երկու հենասյուն ունի Արցախի ու Հայոց ցեղասպանության հետ կապված։ Ցավոք, մենք երբեք երևի չէինք պատկերացնում, բայց այդ երկու մեծագույն թեմաները սկսում են խաչվել Արցախի դեպքում»։
Ա. Չալաբյանը նաև նշեց, որ իշխանությունը հասկանում է՝ որքան փորձում է «Հայաքվե»-ի ընթացքին հակադրվել, այնքան ավելի վարկաբեկվում է․ «Այս շաբաթ ուղղակի հանձնվել են հանրային դաշտում, որևէ թեզ չենք տեսնում նրանց կողմից, փոխարենն անցել են վարչական ճնշումների։ Այս շաբաթը վարչական ճնշումների տեսանկյունից ռեկորդային է եղել։
ՔՊ ներկայացուցիչները, տեղական իշխանության ներկայացուցիչները տառացիորեն ահաբեկչական պայքար են սկսել քաղաքացիների դեմ։ Սպառնում են՝ աշխատանքից հեռացնել, փարոսից զրկել, երեխուն բանակում վնասել, քրեական գործ հարուցել, մտածիր ապագայի մասին։ Բազմաթիվ են օրինակները, երբ կոնկրետ գյուղերում տեսնում ենք՝ մարդիկ ահաբեկված են, գյուղից փախել են։ Չնայած դրան, իրականում դիմադրությունը, հակազդեցությունը աճում է։ «Հայաքվե»-ի թափ հավաքող ընթացքն ենք տեսնում։ Իշխանության հուսահատ ճիգերը հակառակ արդյունք են տվել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանին չի հետաքրքրում մեր երեխաները. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Երեկվանից մենք անցանք անշրջելիության կետը. Չալաբյան
- Դու պատերազմ ես հրահրում հայության հայաստանյան ու արցախյան հատվածների միջև. Շարմազանովը՝ Փաշինյանին
- Այո, դա մեր մեղավորություն է, որ մինչև հիմա Փաշինյանը պաշտոնավարում է․ Հայկ Մամիջանյան
- Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների մեջ որևէ տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան
- «Կինդ» վեր բունկերան տյուս կյար, հալբաթ կին կտեսնար. Ծովինար Բարխուդարյանը՝ Փաշինյանին
- Իսկ ո՞վ եք Դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Փաշինյանին
- Ո՞վ է սգալու Նիկոլ Փաշինյանի համար, բացի ընտանիքի անդամներից ու Հովիկ Աղազարյանից
- «Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան»․ Փաշինյանին հունից հանեց արցախցու հարցը
- Կինս սև խավիար ցույց չի տվել, բամիա է ցույց տվել, գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյանը՝ ի պատասխան արցախցու հարցին
- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը և անեկդոտ պատմեց
- Լավ որքա՞ն կարելի է ստել ու դա անել՝ հօգուտ հակառակորդի. Տաթևիկ Հայրապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Փաշինյան. Մինչև ե՞րբ ենք ապրելու «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ
- Չալաբյան. Գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի հայ բնակչության ցեղասպանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան