«Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 54 հազար 800 մարդ
Այս շաբաթվա ընթացքում «Հայաքվեի» ստորագրությանը միացել է 16 հազարից ավելի քաղաքացի։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։ Ըստ նրա, թիվը ռեկորդային է նախաձեռնության բոլոր չորս շաբաթների ընթացքում։
«Ունենք «Հայաքվե»-ին միացած 54 800 ՀՀ քաղաքացի», - հայտարարեց նա։
24 հազար 660 քաղաքացի միացել է Երևանում, 29 հազար 380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով։
«Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը», - ասաց Ա.Չալաբյանը։
Առաջին փուլում օրենքով անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն։
«Ըստ էության, ստորագրահավաքը ութ շաբաթ է տևում։ Մեզանից առաջին շաբաթը գողացել է Երևանի քաղաքապետարանն իր կամայական որոշումներով։ Հիմա այդ ութ շաբաթներից չորս շաբաթվա ընթացքում մենք նվազագույն շեմը գերազանցել ենք։ Եթե չլինեին ադմինիստրատիվ խոչընդոտները, համոզված ենք՝ ութ շաբաթ ստորագրահավաք իրականացնելու դեպքում նվազագույն շեմն առնվազն կրկնակի կարող էինք գերազանցել և ավելին։
Բացարձակ իրատեսական է, որ նույնիսկ այս փուլում մեզ 100 հազար ու ավելի քաղաքացի միանա, սակայն մենք այդպիսի խնդիր չենք դնում երկու պատճառով։ Հանրաքվեի մասին օրենքն այնպես է գրված, որ եթե անհրաժեշտություն լինի գնալ ստորագրահավաքի երկրորդ փուլին, ապա առաջին փուլում ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիները երկրորդ անգամ չեն կարող մասնակցել։
Անկախ նրանից, հիմա 50 հազար քաղաքացի է մասնակցել, թե 100 հազար քաղաքացի, երկրորդ փուլում անհրաժեշտություն կլինի ևս 300 հազար քաղաքացիների մասնակցությունը։ Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են մեզ, որպեսզի միանան «Հայաքվեին», բայց ուզում ենք այդ իմաստով խելամիտ բալանս գտնել։ Հետևյալն է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կշարունակենք «Հայաքվեի» ստորագրահավաքն այն համայնքներում, որտեղ քաղաքացիների ակտիվ հոսքը շարունակվում է և կավարտենք ստորագրահավաքը հաջորդ շաբաթվա վերջին։
Ստորագրահավաքի պաշտոնական ավարտի ժամկետը օգոստոսի 19-ն է, մենք կշարունակենք մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, վերջին երկու շաբաթը կօգտագործենք արդյունքների ամփոփման, վերլուծությունների համար»,- ասաց Ա. Չալաբյանը։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է,որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի քաղաքապետը նախ ապօրինաբար կանխում է «Հայաքվեն», հետո նստում «անժամկետ» խորհրդակցության
- Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան
- Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին
- «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին մասնակցողներին Լոռիում սպառնում են աշխատանքից զրկել, զինծառայող երեխաներին նեղել․ Սողոմոնյան
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե» նախաձեռնությունն իր աջակիցներին հրավիրում է քննարկման
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- Ֆրանսուա Ռոշբլուանն էլ միացավ «ՀայաՔվե»-ին
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին