«Հրապարակ». ՔՊ ցուցակը նախնական տեսքի է բերվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՔՊ վարչության նիստում նախնական տեսքի է բերվել Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակը։ Նիստին մասնակցել են նաեւ ՔՊ Երեւանի տարածքային գրասենյակների ղեկավարները, փոխքաղաքապետներ, քաղաքապետի առաջին տեղակալը։ ՔՊ-ում չեն գաղտնազերծում ցուցակը, գոնե՝ առաջին տասնյակը, սակայն հաստատեցին, որ այն գրեթե չի տարբերվում մամուլում գրվածից։ Ո
րոշ շտկումներ են արվելու, եւ ցուցակը` վերջնական տեսքով նախ կուսակցականներին կներկայացվի հուլիսի 31-ին նախատեսված դրամահավաքին, ապա կհրապարակվի։
Դրամահավաքը, որը կկայանա «Դվին» հյուրանոցում, տարբեր մութ անձանց հնարավորություն կտա ֆինանսավորել ՔՊ-ի քարոզարշավը` լեգիտիմացնելով կոռուպցիան։ Իսկ դրամահավաքից հետո հստակ հանձնարարականներ կտրվեն, թե ով ինչ գործառույթ է իրականացնելու նախընտրական քարոզչության ժամանակ, եւ, առհասարակ, կազմակերպչական ինչ աշխատանքներ են տարվելու։ Վարչության վերջին նիստում քննարկել են նաեւ, թե որ համայնքներում է պետք ավելի շատ աշխատանք տանել. որտեղ է ՔՊ-ն թույլ, որտեղ՝ համեմատաբար ուժեղ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան