«Հրապարակ». Ակնհայտ դարձավ, թե ինչ քրտնաջան էին ընտրել վարչապետին մոտեցող կոնտինգենտին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք գրել էինք, որ վարչապետն այցելելու է Գեղարքունիքի մարզ. մարդկանց անձնագրերն են հավաքում, գրանցում, որ հականիկոլականներ չհայտնվեն նրա ճանապարհին։ «Քասթինգն» իրականացնում է անձամբ վարչապետի «ախրանան»։ Երեկ Փաշինյանը մեկնեց Գեղարքունիք, Գավառում խորհրդակցություն անցկացրեց։ Նրան զեկուցել են, որ 25 մլրդ 367 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 9 խելացի անասնագոմ, 6 դպրոց, 8 նախակրթարան են կառուցել և այլն։ Կրկնակի փոքրացել է ՏԻՄ անձնակազմը՝ նախկինում 92 համայնք 1141 աշխատող ուներ, հիմա 5 խոշոր համայնքում՝ 735 աշխատող։
Հետո Գեղարքունիքի մարզից կադրեր հեռարձակվեցին, որից ակնհայտ դարձավ, թե ինչ քրտնաջան էին ընտրել վարչապետին մոտեցող կոնտինգենտին։ Երևի նախապես էլ ինստրուկտաժ էին արել, որ մոտեցող-ձեռք սեղմողները միայն էյֆորիա ցուցադրեն։ Հատկապես ոգևորված էին դիմավորում Մարտունիում ու Ներքին Գետաշենում՝ վարչապետին «ցավդ տանեմ» ասելով, իսկ գավառցի մի տղամարդ, նրան տեսնելով, ուղղակի բացականչեց․ «Էս ինչ ուրախություն էր»։
Ինչքան ավելանում են երկրի խնդիրները, ու մեծանում է դժգոհությունն իշխանությունից, այնքան ավելի ջանասիրաբար են կիրառում փիառի կանոնները, առաջնորդվելով հանգուցյալներին բնորոշ՝ «վարչապետի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ» սկզբունքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան