Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից 68-ամյա արցախցու առևանգմանը, որը Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, գրել է.
«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից (Արցախի Հանրապետություն-խմբ.) Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։
Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»։
Հարակից հրապարակումներ`
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- 68-ամյա խաղաղ բնակչի առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է. Թաթոյան
- Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Արցախի քաղաքացու ձերբակալության մասին
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Ադրբեջանն անցնում է առևանգումների քաղաքականությանը. Հայրապետյան
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր