Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Դե ինչպես արդեն ասել էի՝ հաստատվեց, որ հենց Snoop Dogg-ն է գալիս Հայաստան, որի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում:
Արցախ, դու կդիմանաս, կարևորը մենք ստեղ մեգաաստղ ենք ընդունում:
Սրիկաների իշխանություն»։
Նա նաև նշել է.
«23 միլիոն դոլարով, որը Նիկոլի իշխանությունը պետական գանձարանից պետք է հատկացնի համերգին, հնարավոր է Արցախից տեղահանված նվազագույնը 230 ընտանիքի ապահովել բնակարանով...
Հակահայկական իշխանություն...»։