Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին. Բագրատ Սրբազան
«Տերը ասում է՝ դատելու եմ ձեզ, իշխաններ և ավագներ, դուք հիկիզեցիք իմ այգին՝ ՂարաԲԱՂը»,- իր խոսքում ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։
Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանելու, ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։
Յուրաքանչյուրի խղճի վրա է ծանրացած այսօրը, և, առաջին հերթին, այո, պատասխանատուների վրա, որոնց մասին մեր Տերն ասում է․ «Դատելու եմ ձեզ, իմ ժողովրդի ավագներ և իշխաններ, դատելու եմ ձեզ» (Եսայի 3։14), դատելու եմ ոչ միայն ձեզ՝ ուրացողներիդ, այլ նաև ձեր անցյալը՝ շիրիմներն եմ դատելու, և ձեր գալիք սերունդներն են նզովված լինելու, որովհետև «Դուք հիկիզեցիք իմ այգին» (Եսայի 3։14), այլ լեզվով՝ ՂարաԲԱՂը, մեր տունը, մեր մշակության վայրը, մեր սխրանքների իրագործման խտացված ճշմարտությունը, մեր անպատիվ կյանքի արժանապատվությունը վերականգնած մեր մեծ Հայրենիքը։
Եվ ես շարունակում եմ մեր Տիրոջ խոսքն՝ ասելով՝ Բոլոր նրանց կամ նրան, ովքեր ուրանում են մեր Արցախ աշխարհը, ինձ համար, մեզ համար պայքարող, կռիվ տվող մեր սքանչելի, հերոսական ժողովրդի մի հատվածը, նրանք շիրիմ չեն ունենալու, նզովված են լինելու, նզովված են լինելու ոչ միայն իրենք, այլ նա իրենց շիրիմները և իրենց սերունդները։ Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, և այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին»,- ասում է Սրբազանը։