Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի ԿԽՄԿ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած հանրահավաքում արցախցիները պահանջում են հետ վերադարձնել այսօր ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Այնտեղ էր նաև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ նաև ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել։ Դուք դա առնվազն պետք է անեիք։ Հիմա հասկանում ենք՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել։ Իսկ դրա ճանապարհն այն է, որ արձանագրեք՝ որևէ կառույց ի վիճակի չէ այս պայմաններում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- իր ելույթում ասաց Գուրգեն Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Դա զրպարտանք է․ ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- 68-ամյա խաղաղ բնակչի առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով