Եվս մեկ կին Դեպարդյեին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
Թվով 16-րդ կինը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «France Inter» ռադիոկայանին։
Նշվում է, որ նկարահանումների ժամանակ տեխնիկի կողմից վարձված կինն առաջին անգամ Դեպարդյեին հանդիպել է մոտ 30 տարեկանում և նկարահանումների ընթացքում դերասանի կողմից ոտնձգությունների է ենթարկվել:
Կինը ռադիոկայանի եթերում պատմել է, որ նկարահանումների ժամանակ դերասանը սկզբում ուշադրություն է դարձրել երկու օգնականների վրա, հետո արդեն նկատել է իրեն: Ըստ կնոջ՝ Դեպարդյեն ասել է, որ միասին գնան խմելու,իսկ հետ լավ երեկո կանցկացնեն։
«Բոլորի ուշադրությունն ինձ վրա էր, ես հասկացա, որ նրա նշանառության տակ եմ»,- պատմել է կինը ռադիոկայանի եթերում և մանրամասն ներկայացրել, թե ինչ ոտնձգությունների է ենթարկվել։
Նրա խոսքով՝ իր և այլ կանանց հետ տեղի ունեցածին ոչ ոք չի արձագանքել։ Նա նաև նշել է, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել դերասանի դեմ։
Ռադիոկայանը զրուցել է տեխնիկական մասնագետի հետ, ով Դեպարդյեի հետ աշխատել է «Վիդոկ» (2001) ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա պատմել է նկարահանման հրապարակում դիմահարդարի նկատմամբ դերասանի անպարկեշտ պահվածքի մասին:
Ավելի վաղ ռադիոկայանը հայտնել էր մեկ այլ կնոջ մասին, որը միացել էր դերասանին՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրողների խմբին:
Դեպարդյեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում կանադացի դերասանուհի Շառլոտ Առնոլդի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով: Ապրիլին «Mediapart» առցանց պարբերականը նյութ էր հրապարակել, որտեղ նրանք հավաքել էին ցուցմունքներ 13 կանանցից, ովքեր պնդում են, որ դերասանի կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել։ Նրանք խոսել են 2004-ից 2022 թվականներին արտիստի կողմից իրականացված ոտնձգությունների և բռնաբարությունների դրվագների մասին։
Նշվում է նաև, որ դերասանը հերքում է իր հասցեին հնչած մեղադրանքները։
Հարակից հրապարակումներ`
- Ժերար Դեպարդյեին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ
- Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել
- Դատախազությունը պահանջել է վերսկսել Դեպարդեի՝ բռնաբարության գործով քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան