Էդգար Սևիկյանն ասել է, որ ուրախ կլիներ խաղալ Հայաստանի հավաքականում
21-ամյա հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, ով հանդես է գալիս ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում», խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու պատրաստակամության մասին։ Նրա խոսքերը հայտնում է Metaratings.ru-ն։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ինձ հետ կապ չի հաստատել։ Եթե առաջարկ լինի, սիրով կընդունեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։ Ես դիտեցի վերջին հանդիպումները և ուրախ էի թիմի արդյունքներից։ Սա շատ լավ է մեզ համար», - ասել է ֆուտբոլիստը:
Սևիկյանը չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան