Դա զրպարտանք է․ ձերբակալված արցախցու աղջիկը հերքում է Բաքվի մեղադրանքները
«Անցակետում բոլորի անձնագրերը ստուգում և հետ էին վերադարձնում, իսկ հայրիկիս անձնագիրը վերցրեցին և հետ չտվեցին»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է այսօր ադրբեջանցիների կողմից ձերբակալված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Նրա խոսքով՝ երբ Կարմիր Խաչի ներկայացուցիչները փորձել են ճշտել, թե ինչում է խնդիրը, պատասխանել են, թե հինգ րոպեից անձնագիրը կվերադարձնեն։
«Հինգ րոպեն դարձավ կես ժամ, հետո ասացին, որ հայրիկիս տանում են հարցաքննեն, որից հետո հետ կբերեն։ Պնդեցի, որ ես էլ իր հետ գնամ, բայց չթողեցին։ ԿՄԿԽ-ի ներկայացուցիչը պնդեց, որ երկու հոգով գնան, բայց թույլ չտվեցին, գնաց խմբի ղեկավարը, որը 10 րոպեից վերադարձավ։ Նրան մեքենայից հանել են դուրս և տեղափոխել այլ մեքենա և վերադարձել մեզ մոտ, իսկ հայրիկիս տարել են անհայտ ուղղությամբ»,- ասում է Ծովինար Խաչատրյանը։
Նա նշում է, որ իրենց ոչ մի բացատրություն չեն տվել, միայն ասել են, որ 10 րոպեով են հարցաքննելու։
Անդրադառնալով դրբեջանի մեղադրանքներին, Ծովինար Խաչատրյանը հերքեց դրանք․ «Դա զրպարտանք է, նա ոչ մի մարտ չի ղեկավարել։ Խորհրդային Միության տարիներին վարորդ է աշխատել։ Չեմ հասկանում, թե ինչ մեղադրանքներ են ներկայացնում»։
Նրա խոսքով՝ հայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, նրա սիրտը պետք է վիրահատեին։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է. ՀՀ ԱԳՆ
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- 68-ամյա խաղաղ բնակչի առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան