Արցախ ուղարկված բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր
«Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները:
«Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք կարող անցնել այս միջանցքով: Հիմա Արցախի 120 հազար բնակիչ շուրջ 8 ամիս շրջափակման մեջ է: Ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ բեռները չեն կարողանում անցնել»,-ասել է Կարապետը:
Ըստ նրա՝ հիմա պետք է Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար:
«Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը:
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի բացում միջանցքը: Ամեն օր վիճակը վատանում է: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշել է՝ աշխարհը սա 24 ժամ տեսնում է:
«Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: Եթե իրոք ուզում է խաղաղություն, ուզում է հարցը լուծել, թող թողնի բեռներն անցնեն, մարդիկ սովից չմեռնեն: Դու չես կարող մի կողմից ասել, թե խաղաղություն ես ուզում, մյուս կողմից ասել, որ 120 հազար մարդ ուտելու մի բան չունենա»,-ասել է Կարապետը:
Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախի Հանրապետություն՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Արցախ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի բեռնատարներն առաջ շարժվեն։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն արդեն շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամ է։
Լուսանկարները՝ «Արմենպրես» կայքից։ https://armenpress.am/arm/news/1116435.html
Հարակից հրապարակումներ`
- Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի. Վարդանյան
- ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ահանգնացող հումանիտար ճգնաժամի և ԼՂ բնակչության վրա դրա անմիջական ազդեցության մասին
- Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է. Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում են
- Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ դեսպանների կոչերից հետո թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ. Հայրապետյան
- Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այց Կոռնիձոր
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան