Ռուսաստանը մինչև 2023 թվականի վերջ երկարաձգել է բրնձի արտահանման արգելքը
Ռուսաստանում բրնձի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում․ սահմանափակումը կգործի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, այս մասին գրում «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ կառավարությանը։
«Բրնձի և բրնձաձավարի արտահանման համար նախատեսված են մի շարք բացառություններ։ Արգելքը չի տարածվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Աբխազիա և Հարավային Օսիա վրա»,- ասվում է որոշման մեջ։
Կառավարությունում հավելել են, որ «բացի այդ, բրինձն ու բրնձաձավարը հնարավոր կլինի ուղարկել արտերկիր մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում»:
Կառավարությունում հավելել են, որ այդ որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան