23 միլիոն դոլար Snoop Dog-ի համերգի համար, որ մեզ մի քիչ ցրեն Արցախի, Ադրբեջանի, գերիների ու էլի մի քանի «անլուրջ» պռոբլեմներից
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Երբ սոված երեխա ունեցողը խմող է
Աշխարհին հայտարարում ես, որ Լաչինի միջանցքը կամ 120.000 հայերի կյանքի ճանապարհը փակ է, որ մարդիկ արդեն դեղերի և անհրաժեշտ սննդի բացակայության պատճառով մահանում են, որ այդ ամենը հանցագործություն է։
Դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքում տանում ես, որ ամենը տեսնեն....
Մյուս օրը երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասում է, դե Հայաստանը Ամերիկա չէ, բայց դա հեչ պռոբլեմ չէ, մի 23 միլիոն 2 հարյուր հազար ԱՄՆ դոլար ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ (կարդալ՝ մեր բոլորի) փողերից կտանք Snoop Dog-ին ու կազմակերպող թիմին, որ մեզ մի քիչ ցրեն Արցախի, Ադրբեջանի, գերիների ու էլի մի քանի «անլուրջ» պռոբլեմներից...
Մահացող պետությունները հենց այսպես են ապրում»։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում։Այնուհետև ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը ինստաթգրամի էջով տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Հայաստանում։
Փաստաբան Արսեն Բաբայանը փաստաթուղթ էր հրապարակել ու գրել, որ Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացնում:
Հարակից հրապարակումներ`
- Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում. Բաբայան
- Հայաստանում ելույթ կունենա Snoop Dogg-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան