ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
Արցախից Հունան Թադևոսյանը գրում է.
«Սիրելի' հայրենակիցներ
Այսօր ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։
Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն»
Ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, այս պահին ճակատագիրը անհայտ է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն անցնում է առևանգումների քաղաքականությանը. Հայրապետյան
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան