Վրաստանում ստուգվել է Սև ծովում ջրի անվտանգությունը
Հուլիսի 16-ին և 20-ին Վրաստանի սևծովյան տարածքից վերցված նմուշները 59 պարամետրով նորմայի սահմաններում են։ SputnikGeorgia-ի հաղորդամբ, այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մամուլի ծառայությունը։
Սև ծովում ջրի անվտանգության հարցն արդիական էր դարձել Կախովկան ՀԷԿ-ի փլուզումից հետո։ Տարածված տեղեկատվության համաձայն, այդ պատճառով էապես նվազել է Սև ծովի աղիությունը։ Մասնագետները դա բացատրում են մեծ քանակությամբ քաղցրահամ ջրի ծով մտնելով։
Ծովային սեզոնի սկզբից գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ ստուգել է է Սև ծովի ջրի որակը։ Հուլիսի 10-ից կայանների թիվն ավելացվել է։ Հետազոտության արդյունքում որոշվում է ծովի ջրի քիմիական պարամետրերը։
Վրաստանի սևծովյան տարածքում որոշվել են 13 ծանր մետաղների պարունակությունը, նավթի ածխաջրածինների ընդհանուր պարունակությունը և ֆիզիկաքիմիական այլ ցուցանիշներ։
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք այս տարի վտանգավոր է Սև ծովում լողալը. բնապահպանի կարծիքը
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
- Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի