«Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք». Արցախցիները կհավաքվեն ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի դիմաց
«Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք, ծեզ վստահալնք մեր քաղաքացուն,իսկ մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու կյանք թանկ է ամեն ինչից»,- ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհի, հասարակական գործիչ, ակտիվիստ Լիլիթ Ավանեսյանը։
Նա հայտնել է այսօր ժամը 18։00 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպվող հավաքի մասին` իրենց դժգոհությունն ու պահանջը ներկայացնելու միջազգային կառույցին՝ կատարելու իր ստանձնած պարտականությունները և հետ վերադարձնելու 68֊ամյա քաղաքացուն, ով այսօր առևանգվել է ադրբեջանցիների կողմից։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել էր, որ այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխվող հիվանդներից Ադրբեջանի կողմից արգելանքի է վերցվել ԱՀ 68-ամյա մի քաղաքացի և անցակետից տեղափոխվել այլ վայր։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ գրել էր, որ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, այս պահին ճակատագիրը անհայտ է։
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին՝ նշելով, թե, իբր, նա «Ադրբեջանի կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են այսօր առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը։
Հարակից հրապարակումներ`
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- 68-ամյա խաղաղ բնակչի առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է. Թաթոյան
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Ադրբեջանն անցնում է առևանգումների քաղաքականությանը. Հայրապետյան
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան