
Բլինքենը Ալիևի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Արցախում վատթարացող հումանիտար պայմանների առնչությամբ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետությունում վատթարացող հումանիտար պայմանների կապակցությամբ։
«Երեկ ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելով մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար պայմանների կապակցությամբ», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ տեւական խաղաղության համաձայնագրի հասնելու համար։