«Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը գրում է.
«Վաղը` ժամը 11:00-ին լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ:
Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ »։
«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է.
«Բացում» նախաձեռնությունը հուլիսի 31-ին հրավիրում է մասնակցել Բերձորի միջանցքի բացման և հումանիտար բեռների տեղափոխման նպատակով իրականացվող գործողություններին.
-11:00-ին ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ իրականացնում ենք բողոքի միջոցառում՝
ա. պահանջելու Կարմիր Խաչի (ԿԽ) բուժառու Վագիֆ Խաչատրյանի ադրբեջանական ուժերի կողմից առևանգումը դատապարտել և վերադարձնել նրան ԿԽ-ին,
բ. ստանալու հուլիսի 24-ին նախաձեռնության հանձնած դիմում-նամակի գրավոր պատասխանը,
գ. փոխանցելու Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին նախօրոք ձեռք բերված համաձայնությամբ հավաքված փաստեր՝ կապված Արցախում հումանիտար ճգնաժամի մասին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Ներսիսյան. «Հետք»
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
- Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան