Իրավիճակը մնում է անփոփոխ․Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում
Հինգերորդ օրն է դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, ցավոք սրտի, այս պահի դրությամբ ևս իրավիճակը մնում է անփոփոխ։
«Հինգերորդ օրն է, ինչ հումանիտար բեռն անհնար է դարձել տեղափոխել Լեռնային Ղարաբաղ (Արցախի Հանրապետություն)՝ Ադրբեջանի կողմից իրականացված ապակառուցողական մոտեցման պատճառով ։ Իսկ ԼՂ-ում ճգնաժամը սրվում է ժամ առ ժամ, և ժողովուրդն առերեսվում է այս ճգնաժամով պայմանավորված բազմաթիվ դժվարությունների»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց առաջնային նպատակը եղել է և մնում է հումանիտար բեռը հնարավորինս շուտ ԼՂ հասցնելը։
Լրագրողի հարցին, թե 68-ամյա քաղաքացու առևանգումը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ ստեղծված իրավիճակի վրա , Վարդան Սարգսյանն ասաց, որ այս միջաջեդպը չի կարող ունենալ որևէ արդարացում, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից կողմից բուժման նպատակով առաջողական լուրջ խնդիրներ ունեցող քացաքացուն առևանգելն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Ադրբեջանն արհամարհում է միջազգային իրավական նորմերը, նաև բացահայտում է ԼՂ ժողովրդի հետ կապված հեռահար նպատակները։
Հարակից հրապարակումներ`
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- Արցախ ուղարկված բեռներն ինչքան Կոռնիձորում կանգնեն, այնքան սա ցույց կտա՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն. Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում են
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան