Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից՝ արդյոք շրջափակումը ցեղասպանություն է
Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից, թե արդյոք շրջափակումը ցեղասպանություն է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Նամակի մեջ, մասնավորապես, նշված է.
«Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի դիրքում Ձեր փորձը (2003-2012թթ.), մասնավորապես՝ ցեղասպանության համար Սուդանի նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու դեպքը՝ արժեքավոր կլիներ, եթե մեզ տրամադրեք անհրաժեշտ տեղեկություններ ու կարծիք: Կխնդրեինք Ձեր կարծիքը հետևյալ երեք հարցի վերաբերյալ.
ա) Կարելի՞ է համարել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թվականի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղին ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն։
բ) Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու:
գ) Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար: Խնդրում եմ սա համարել որպես հրատապ խնդրանք՝ հաշվի առնելով իմ երկրում մարդասիրական և անվտանգային վատթարացող իրավիճակը՝ կապված իմ ժողովրդի օրեցօր աճող տառապանքների հետ։ Կից ներկայացնում եմ համապատասխան տվյալներ պարունակող փաստաթուղթ»:
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան
- Պաշարված Արցախ. Մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու... հունիսի 15-ից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես
- Այս բլոկադան միայն հումանիտար չէ, այն զուտ ուտելիքի մասին չէ, այն քաղաքական ու պատմական հիմքեր ունի. Վարդանյան
- ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ահանգնացող հումանիտար ճգնաժամի և ԼՂ բնակչության վրա դրա անմիջական ազդեցության մասին
- Պաշարված Մարտունի. Գիշիում արդեն դեղորայք չկա
- Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է. Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
- Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ դեսպանների կոչերից հետո թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ. Հայրապետյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին