Աստվածպաշտությունը՝ այս տաճարում և դրանից դուրս մեր վարքն է. Բագրատ Սրբազան
«Աստվածպաշտությունը՝ այս տաճարում և դրանից դուրս մեր վարքն է»,- ասում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Որտե՞ղ է մեր ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ զգացումը։ Բավարար չի ասել ՝ ես աստվածասեր ու աստվածապաշտ եմ, դա կարող է լինել նաև կռապաշտություն՝ հենց այդտեղ սահմանափակված ու վերջացած։
Այդ աստվածպաշտությունից բխած վարքագիծն ու գործողությունները ի՞նչ են։
Չկա աստվածպաշտություն կամ աստվածսիրություն՝ ինքն իրենով։ Չկա այդպիսի բան։
Մի՛ կարծեք, որ մեր պարտականությունն ենք կատարում՝ մեկ ժամ, կես ժամ, տասը րոպե, մեկ րոպե ինչ-որ եկեղեցում ներկա գտնվելիս։ Դա ԱՌԵՎՏՈՒՐ է։
Աստվածպաշտությունը՝ այս տաճարում և դրանից դուրս մեր վարքն է, մեր մեծ արժեքներն են, մեր գոյության իմաստավորումն է, բովանդակությունն է։
Այդ պատճառով է մեր Տերը ասում՝ աշխարհը կշահեք, բայց ձեր անձը կկորցնեք (Մարկոս 8։36)»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք խրախճանքի մեջ եղեք, ցնծացեք և ուրախացեք, ձեզ ուրախացրեք, այդ ուրախության մեջ մահը բերեք ձեր քույրերին և եղբայրներին. Բագրատ Սրբազան
- Մենք գնում ենք մեր տղերքին ցավակցելու, բայց ոչ նույնանալու՝ արժեքային իմաստով, կյանքի ու նվիրումի իմաստով. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Չեմ ներելու հանուն Քեզ, Արցախ
- Բագրատ Սրբազան. Մեզ ասում են՝ Արարատ մի ասեք, առյուծ մի տեսեք, Շուշիի մասին մի խոսեք, պատերազմ կլինի
- Բագրատ Սրբազան. Բոլոր անձինք, որոնք մեզ վախեցնում են պատերազմով, կապ չունեն մեր ինքնության հետ
- Բագրատ Սրբազան. Սա մեր սրբազան երկիրն է, սրբազան հողն է, մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան