Բռնցքամարտի պատանիների ԵԱ. Հայաստանը երկու չեմպիոն ունի
Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը 5։0 հաշվով հաղթել է լեհ մրցակցին՝ դառնալով պատանիների Եվրոպայի չեմպիոն։
Վաղարշակ Քեյանը նույնպես եզրափակչում նվաճել է հաղթողի տիտղոսը։ Նա երկրորդ անգամ է հռչակվում պատանիների Եվրոպայի չեմպիոն։
Արեն Խառատյանն ու Սպարտակ Նահապետյանը պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր են։
Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Անդրանիկ Մարտիրոսյանն ու Ալիկ Կճոյանը լավ մենամարտեր են անցկացրել եզրափակիչում. «Մեր երկու մարզիկներն էլ արժանի էին ոսկե մեդալի, բայց մրցավարները նախապատվությունը տվեցին համապատասխանաբար անգլիացի և մոլդովացի մրցակիցներին»։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. 9 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ
- Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են ապահովել պատանիների Եվրոպայի առաջնությունում
- Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան