Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում. Ռուբեն Վարդանյան
«Հայաստանի վարչապետն իրավունք չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե ինչքան չի սիրում Արցախը, ոնց է ինքը հուսահատված կամ ջաղայացած, թե Արցախում ինչ է կատարվում, դա անընդունելի է այս իրավիճակում»,- այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մենք վտանգի առաջ ենք, և եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես՝ միասին պայքարենք, որ Արցախը մնա հայկական։ Ոչ թե ասես՝ եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Դրանք առաջնորդի խոսքեր չեն։ Դուք ճիշտ չե՛ք, պարոն վարչապետ, երբ ասում եք՝ մարդ չկար Ստեփանակերտում, և՛ կանայք են մնացել Ստեփանակերտում, և՛ տղամարդիկ։ Եթե ձեր կինը բունկերից դուրս գար, կիմանար ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում, կռվել մինչև վերջ։ Պետք չի բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում ու որտեղ է ապրում, մենք բոլորս հիմա պետք է միասին պայքարենք։ Դուք եք պարտական ապահովել հայկականությունը Հայաստանի և Արցախի, որովհետեւ դուք եք ղեկավարը, դա ձեր պարտականությունն է, ուրիշի վրա գցել պետք չի», - ասել է նա։
Վարդանյանի խոսքով՝ մենք չենք կարող խաղաղ ապրել, երբ ասում ենք, որ բոլոր տղամարդիկ դասալիք են, կանայք աներջանիկ, Արարատ սարը մերը չի, հիմնը պետք է փոխել, եկեղեցին վատն է, Արցախը մերը չի։
«Պարո՛ն վարչապետ, Արցախին տրվող փողը դուք ձեր գրպանից չեք տվել, եթե թիվ եք ասում, ասեք նաև ինչքան բան է ստացել ՀՀ-ն Արցախից, դուք իրավունք չունեք հաշվարկներ անել, հինգ տարվա մեջ կարող էիք կազմակերպել որ էֆեկտիվ լիներ, թափանցիկ լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է ձեզ՝ որպես ղեկավարի։ Հայրենիքը չունի գին»,- ասել է Վարդանյանը:
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ «Ստեփանակերտ-Նյու Յորք. պաշարված Արցախ» խորագրով տեսակամուրջ-հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ուստիանիդ հերոս չսարքես այ Նազար. Արցախցին՝ Փաշինյանին
- «Կինդ» վեր բունկերան տյուս կյար, հալբաթ կին կտեսնար. Ծովինար Բարխուդարյանը՝ Փաշինյանին
- Կինս սև խավիար ցույց չի տվել, բամիա է ցույց տվել, գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյանը՝ ի պատասխան արցախցու հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին