Ադրբեջանն իր քայլով ցույց տվեց, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են. Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումը Հայաստանն Արցախին կապող միջանցքում ենթադրում էր ոչ միայն ցանկացած պահի այդտեղով շարժերի դադարեցում, այլ մարդկանց առևանգումներ:
Ադրբեջանցիները պատահական չէին տասնամյակներով քրեական գործեր հարուցում, միջազգային հետախուզումներ հայտարարում, առավել ևս` անցակետում անձանց նույնականացում իրականացնում:
Խնդիրն այն չէ, որ երեկ առևանգված արցախցին, որևէ կապ չուներ ադրբեջանական դատախազության հայտարարության մեջ նկարագրված միջադեպի կամ արարքի հետ, Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց` ցույց տալու, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են:
Ըստ այդմ` ադրբեջանական նախաձեռնություններն ու քայլերը ելնելու են այդ մոտեցումից և նրանց տեսանկյունից` չկա հայ, չկա խնդիր:
Իշխանության հռչակած` «Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում» տխրահռչակ կարգախոսի դառը հետևանքներն անընդհատ ուղեկցելու են մեզ քանի սրանք կան ու գործի դրված ծանր պրոցեսները չեն կանգնեցվել»։
Հարակից հրապարակումներ`
- Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
- Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը կտտանքների կնեթարկի նրանց. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում. ՀՀ ՄԻՊ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի այս գործողությունը նախապես ծրագրված է եղել, սպառնում են նաև ԼՂ այլ բնակիչների
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան