Ստամբուլում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ սրտի կաթված է ստացել Ադրբեջանի նախկին վարչապետը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օդանավի վայրէջքի ժամանակ սրտի կաթված է ստացել Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրետ Հուսեյնովը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նրան տեղափոխել են Ստամբուլի հիվանդանոցներից մեկը։
«Մեզ ասում են, որ նա կոմայի մեջ է։ Նա պետք է այցելեր բժշկի, սակայն հանկարծակի վատացել է»,-պատմել է Հուսեյնովի փեսան։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում գրել էին, որ ադրբեջանցի նախկին պաշտոնյան մահացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում