Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների՝ վաղ Բրատիսլավայում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
«ԱՄՆ-ն ու Եվրոպան հիմա փորձ են անում Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպել այլ՝ երրորդ երկրում»,-ֆեյսբուքյան իր էջում պատմում է Արցախի նախագահին կից ճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
Նրա խոսքով, նախնական պայմանավորվածության համաձայն, օգոստոսի մեկին պետք է տեղի ունենար ՀԿ-ների ներկայացուցիչների միջև հանդիպում Սոֆիայում։ Նրա խոսքով, այդ մասին իմացել է Ռուսաստանն ու որոշ քայլեր ձեռնարկել։
«Հետո ֆորմատը փոխվեց։ Բրատիսլավիայում պետք է տեղի ունենար հանդիպում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն երեկ չէ առաջին օրը Բաքուն հրաժարվել է առանց պատճառաբանության։ Վաղը կամ մյւոս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան, կլինեն որոշ քննարկումներ, դրանք կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ քննարկումներ են եղել արևմուտքի կողմից։ Մոսկվան մեզ առաջարկում է այս պահին գնալ Եվլախ հանդիպման։ Հատկապես հիմա՝ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո Մոսկվայի առաջարկը издевателство է մեր նկատմամբ»,-ասաց նա։
Նրա խոսքով, Արցախում իրավիճակը շատ լուրջ է, կարելի է ասել սով է։
«Ես առումով ես ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, որտեղ իջել է բլոգերի մակարդակի ու ատելություն է սերմանել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան