Ադրբեջանում փորձարկվել են Թուրքիայի կողմից արդիակացված SU-25 գրոհիչները
Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան կարդիականացնի Ադրբեջանի «SU-25» գրոհիչները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գրոհիչներն արդեն Ադրբեջանում են և արդիականացումից հետո հաջողությամբ իրականացրել են փորձնական թռիչք։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, «SU-25» գրոհիչների վրա տեղադրված են թուրքական արտադրության «խելացի» ռումբեր և հրթիռներ, որոնք ևս ենթարկվել են փորձարկման։
Նշվում է, որ «SU-25 ML» գրոհիչները կանվանափոխվեն «Լաչին»։