Կյանքից հեռացել է գրող Սամվել Բեգլարյանը
Կյանքից հեռացել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ Սամվել Բեգլարյանը։
Նա ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 10-ին, Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում (այժմ՝ Ռուսաստանի Դաշնություն)։ 1953 թ. տեղափոխվել է հայրենիք։
Ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» և այլ ամսագրերում: Մեկ տասնյակից ավելի պատմվածքներ թարգմանվել և հրատարակվել են օտար լեզուներով:
Արցախյան պատերազմի վետերան է, եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը, մասնակցել է մարտական գործողությունների:
Աշխատել է նաև հեռուստառադիոպետկոմում, որպես խմբագիր, Հայաստանի ազգագրության պետական թանգարանում որպես ավագ գիտաշխատող:
Եղել է ՀՀ ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ, ինչպես նաև
ՀԳՄ Տավուշի մասնաճուղի քարտուղարը:
Բեգլարյանը շուրջ 10 գրքի հեղինակ է։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում