Ինչ են քննարկել Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը
Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։
Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ, մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան և ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։