Լուիս Մորենո Օկամպոն արձագանքել է Արցախի նախագահին
Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օկամպոն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով վերջինս խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ պարոն Օկամպոն պատասխան նամակ է հղել Նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:
Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:
Հարգանքներով՝ Լուիս Մորենո Օկամպո»:
Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ բացի պատասխան նամակից, անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թվիթերի իր միկրոբլոգում նաև երեք անգամ անդրադարձել է գրառմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին