Բավարարված չենք հանդիպումից. ակտիվիստները` ԿԽՄԿ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո
«Բավարաված չեմ հանդիպումից, իմ կարծիքն այն է, որ իրենք ամեն ինչին ասում էին՝ սա մեր հնարավորության սահմանում չէ»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո ասաց կազմակերպության մոտ ակցիա անող երիտասարդներից մեկը։
Նա նշեց, որ ասում էին՝ եթե հանրային որևէ բան հնչեցնեն, ավելի կվնասեն իրավիճակին։
«Բայց այս դեպքում մենք այլևս կորցնելու բան չունենք։ Մեր հայրենակիցներն այնտեղ սովի են մատվում, տեղաշարժի տարրական պայմաններից զուրկ են, մենք այստեղ մեր ընտանիքներից կտրված ենք։ Ի՞նչ հայտարարություն պետք է անեն, որ վնասի մեզ։ Ինչքան հնարավոր է, մեզ վնասել են»,- ասաց երիտասարդը։
Նա նշեց, որ իրենք չեն դադարեցելու ճնշումները մինչև առարկայական արդյունքի չհասնեն։
«Այսպես այլևս հնարավոր չէ։ Այսօր Վագիֆ Խաչատրյանն է, վաղը կարող են լինել մեր տատիկներն ու պապիկները»,- ասաց արցախցի երիտասարդը։
Հիշեցնենք, որ Երևանում սովորող արցախցի տասնյակ ուսանողներ վաղ առավոտից փակել էին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ: Նրանց պահանջ էր՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին, Ժնևի գրասենյակում ասուլիս հրավիրել և գործողությանը հստակ գնահատական տալ։
Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիայի մասնակիցներն ունեն որոշակի պահանջներ, որոնք ԿԽՄԿ-ն չի կարող բավարարել. Ամատունի
- Թաթոյան.Ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և Վագիֆ Խաչատրյանին առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ
- Հիմա նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ էլ չկա. Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ին մինչև 17։30-ը ժամանակ են տվել
- Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը
- «Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան