Ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը․ բողոքի ակցիա ՀՀ կառավարության դիմաց
Արցախից տեղահանվածներն այսօր կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ, բայց այս անգամ նրանց պահանջն այլ է։ Եթե ամիսներ շարունակում նրանք կառավարությունից պահանջում էին ՀՀ-ում իրենց փախստականի կարգավիճակ տալ, ապա այսօր՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Արցախցիների սոցիալական խնդիրներ շատ են, բայց այսօրվա հիմնական պահանջն է՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակում, Արցախի ինքնորոշման ճանաչում։ Ուրիշ փրկություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հարդրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունները չեն կարողանում որևէ բան անեն, ապա միակ քայլը նրանց հեռանալն է։ «Ի վերջո պատասխանատվության ժամը գալու է, եթե քո գործը չե անում, ուրեմն պատասխանատվության պիտի ենթարկվես»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից արցախցի քաղաքացուն առևանգելուն, Լևոն Հայրիյանն ասաց, որ եթե որոշ մարդկանց համար Վագիֆ Խաչատրյանի առևանգումն անսպասելի էր, ապա Ալիևի հռեոտորաբանությունից արդեն պարզ էր, թե Ադրբեջանն ինչի է պատրաստ։
«Այն, ինչ հիմա անվանում են ինտեգրացիա, ապա Արցախի բնակիչների ինտեգրացիան ադրբեջանական բանտերով է լինելու։ Դա է, Ալիրը ցույց է տալիս ճանապարհը»,- ասաց նա։
Հադրուցի մի կին էլ նշեց, որ աշխարհում չի լինի գեթ մեկ պետություն, որ հարգի Հայաստանին, եթե այն հրաժարվի իր հայրենակիցներից մի մասից։
«Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ քաղաքական։ Այս բլոկադայով արցախցիների վրա ճնշում են գործադրում, զրկում են բոլոր իրավունքներից։ Այո, մեզ ուզում են զրկել մեր իրավունքներից։ Հաջորդը վտանգի առջև է կանգնելու Հայաստանը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում քանի իրավիճակը սրվում է, Երևանում նույնպես քաղաքացիների քայլերը սրվելու են. Ակցիայի մասնակից
- Մենք ահաբեկչության զոհեր են. ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
- 68-ամյա խաղաղ բնակչի առևանգումն ադրբեջանական զինված ծառայողների կողմից պատերազմական հանցանք է. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան