Իրավունք 15:49 31/07/2023 Հայաստան

32-ամյա կնոջ բազմադրվագ սխեմատիկ խարդախությունների արդյունքում 21 անձ է տուժել

Բացահայտվել են Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախության և փաստաթղթային կեղծիքներ կատարելու  բազմաթիվ դեպքեր, որոնց արդյունքում տուժել է 21 քաղաքացի:

ՔԿ փոխանցմամբ, քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 32-ամյա կինը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ, հայտնել, թե իբր նրանց կարող է դարձնել ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, և որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։ Կեղծ խոստումներ տալով, իր կողմից պատրաստված, անշարժ գույքերի գրանցման գործընթացի վերաբերյալ իբր Երևանի քաղաքապետարանից ստացված կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով նա 2020-2022թթ․ ընթացքում 18 քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող ընդհանուր 29.230.200 ՀՀ դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ՌԴ ռուբլի գումար:

Նույն անձը 2020թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մոլորության մեջ գցելով, վստահությունը չարաշահելով, մի քաղաքացու հայտնել է, թե իբրև հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Կասկած չհարուցելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով նա ներկայացրել է իբր Դատախազությունից ստացված, մինչդեռ իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ գրություն այն մասին, որ ինքը քրոջ և եղբոր լիազորագրերի հիմքով ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է նրանցից թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50 000 000 ՀՀ դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 ՀՀ դրամ գումար:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբրև հանդիսանում է առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր, խոստացել գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Խոստումն իբրև թե կատարելու և իր գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ներկայացրել է իր կողմից պատրաստված ակնհայտ կեղծ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրև թե այդ անձը հանդիսանում է հիշյալ ՍՊ Ը-ի 63 տոկոս և առողջարանի 54 տոկոս բաժնետեր:

Բացի այդ, 2020թ․ ծանոթանալով մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս կողմից բնակարան գնելու մտադրության մասին՝ նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքին տիրանալու նպատակով մշակել և իրականացրել է հանցավոր սխեմա։ Իրենց մտերմությունն օգտագործելով, որպես վստահությունը չարաշահելու միջոց, 2020թ․ այդ կնոջն առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրեն պատկանող երկու բնակարան։ Այնուհետև նշված անձի հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող հիշյալ բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին՝ 7.500.000 ՀՀ դրամ գումարով գնել բնակարաններից մեկը։

Տեսնելով հիշյալ բնակարանը գնելու հարցում ծանոթի պատրաստակամությունը՝ 32-ամյա կինը խնդրել և ստացել է նշված գումարից որպես կանխավճար 2.500.000 ՀՀ դրամ։ Գործարքին օրինական տեսք հաղորդելու միտումով գրել է ստացական-պարտավորագիր, ըստ որի՝ նշված գումարն ստանալով՝ իբր, պարտավորվել է տասնօրյա ժամկետում հանձնել բնակարանը։ Մնացած՝ շուրջ 5.000.000  ՀՀ դրամը, հափշտակելու դիտավորությամբ, առաջարկել է բնակարանի ձեռք բերման նպատակով գումարն իրեն տրամադրելու գործարքը կնքել նոտարական վավերացմամբ՝ այն ձևակերպելով որպես փոխառություն։ Գումարը ստանալով, նոտարական վավերացմամբ, նրա հետ կնքել է նույն գումարի չափով փոխառության պայմանագիր։

Այդ ընթացքում պատրաստել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իբրև տրված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը և նույն վարչական շրջանի մեկ այլ բնակարան սեփականության իրավունքով նշված անձի անվամբ գրանցված լինելու վերաբերյալ սեփականության կեղծ վկայականներ, որոնք տվել է վերջինին՝ այդ կերպ ավելի ամրապնդելով գործարքին օրինական տեսք հաղորդելու և մոլորության մեջ գցելուն ուղղված իր ջանքերը։

Քննությամբ պարզվել է նաև, որ 32-ամյա կինը տեղեկացել է, որ 2020թ․ հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրեն հասցեագրված գրության համաձայն՝ վերոհիշյալ 50 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կենտրոնական բանկ փոխանցելը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան իրավասության շրջանակներից:
Նշված գրությունը ստանալուց հետո ապօրինի պատրաստել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող նույն գրությունից՝ ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 50 միլիոն ՀՀ դրամ գումարը փոխանցվել է ՀՀ ֆինանսների նախարարություն, որը հետագայում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն: Գրության հետ միաժամանակ նույն նախարարություն է ներկայացրել նաև իբրև ՀՀ կենտրոնական բանկից իրեն հասցեագրված, սակայն իր կողմից պատրաստված,  ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող գրությունը:

Շարունակելով կեղծիքների շարքը, նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով, 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող, Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈՒԱԿ-ում չեն աշխատել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1 դրվագ և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասին)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:11
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել: Հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
21:52
Հրդեհ ՌԴ օդադեսանտային զորքերի հոսպիտալում. ավելի քան 50 մարդ տարհանվել
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Կենտրոնում պահվում են ավելի քան 125 000 արվեստի նմուշներ և 1,4 միլիոն փաստաթուղթ:
Աղբյուր` Panorama.am
16:40
Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը. ԱՆ
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}