Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ին մինչև 17։30-ը ժամանակ են տվել
Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ պահանջելով հանդիպում կազմակերպության ղեկավարի հետ։ Պատրաստվում են 10 հոգով մտնել գրասենյակ։
«10 հոգանով մտնելու ենք գրասենյակ։ Մեր պահանջը հստակ է՝ վերադարձնել Վագիֆ Խաչատրյանին, Ժնևի գրասենյակում ասուլիս հրավիրել և գործողությանը հստակ գնահատական տալը»,- ասաց ակիայի մասնակիցը։
Նա նշեց, որ մինչև 17։30 սպասելու են իրենց պահանջների կատարմանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը
- «Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մոտ երիտասարդներն անժամկետ նստացույց են սկսել
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր