Արայիկ Հարությունյան. Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում:
Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետև, բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսեմ խորհրդակցություններ՝ մեր անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում: Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
- Որևէ արձագանք չկա Արցախում տեղակայցած ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից. Վարդան Սարգսյան
- Արցախում քանի իրավիճակը սրվում է, Երևանում նույնպես քաղաքացիների քայլերը սրվելու են. Ակցիայի մասնակից
- Ադրբեջանն իր քայլով ցույց տվեց, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են. Աբրահամյան
- Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել
- Արցախում մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից․ ԱՍՀ նախարարի տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան