«Եկ երազենք»․ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունը՝ հայ երգիչների կատարմամբ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 65 տարեկան։
Երգի պետական թատրոնը թողարկել է Արթուր Գրիգորյանի «Եկ երազենք» երգի տեսահոլովակը՝ նվիրված կոմպոզիտորի հիշատակին։ Այն կատարում են թատրոնի տարբեր տարիների արտիստները՝ Շուշան Պետրոսյան, Արսեն Սաֆարյանը,Զարուհի Բաբայան, Սոնա Ռուբենյան, Էրիկ Կարապետյան, Արթուր Իսպիրյան, Ռուսլան Էլյազյան և այլք։
Տեսահոլովակի ռեժիսորը Մհեր Հովվյանն է, նախագծի պրոդյուսերը՝ Մանե Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին