Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
Բաքուն չեղած տեղից ցեղասպանություն է հորինում, իսկ Արցախում ավելանում է իրական ցեղասպանության զոհերի թիվը: Հերթական զոհը մահացել է՝ դեռ չծնված: Նա արդեն անուն ուներ՝ Գաբրիել:
23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետևանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ և սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, թերսնումը, վիտամինների պարունակող սննդի բացակայությունը, հղիության ծանր ընթացքը զուգորդեցին նաև ծանր հոգեկան ապրումների հետ:
Հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային:
«Ծանր հղիություն էի տանում, մի քանի անգամ պառկեցի Մարտակերտի հիվանդանոցում: Կար վառելիքի խնդիր, չէի կարողանում Ստեփանակերտ հասնել, իմ հիմնական կոնսուլտացիաները Ստեփանակերտում էր: Մի քանի անգամ գյուղի տրամադրած տրանսպորտով գնացի, բայց հետո հիմնականում, որ վատանում էի, գյուղի շտապ օգնությունով հասցնում էին Մարտակերտ»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Անին:
Անիի զինծառայող ամուսինը դիրքերում է եղել, գիշերվա 2-ին մեծ դժվարությամբ է հասել Ստեփանակերտ. «Դժվարությամբ կապի հանեցինք շտապ օգնությունը: Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, եկան, տարան Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր... Ես էլ արդեն հասկանում էի, որ շատ ուշ է:
Շատ դժվար է ապրել բլոկադայի պայամններում։ Ուժ հավաքեցի որ ապրեմ իմ 2,5 տարեկան տղայի համար։ Կոնֆետ էր ուզել... Ես չգտա կոնֆետ»։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ջուր բերեք, ջուր»․Արցախում ուշագնացության դեպքերն աճում են
- Արցախում արդեն այնպիսի խնդիրներ են առաջացել, որոնց մասին նույնիսկ դժվար է պատկերացնել
- Արցախում մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից․ ԱՍՀ նախարարի տեղակալ
- Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր
- Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
- Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
- Արցախում հղի կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ