ԵՄ-ն 12 նոր հրշեջ ինքնաթիռ կգնի՝ Եվրոպայում անտառային հրդեհների դեմ պայքարելու համար
Եվրահանձնաժողովը հայտարարել է 12 նոր հրշեջ ինքնաթիռների գնման մասին, որոնք կօգտագործվեն Հարավային Եվրոպայի անտառներում հրդեհները մարելու համար։
Euronews․com-ի փոխանցմամբ, այսպիսով, ԵՄ-ն մեծացնում է ավելի ու ավելի ուժեղ անտառային հրդեհների դեմ պայքարելու իր կարողությունը։
Նշվում է, որ 12 նոր ինքնաթիռները տեղակայվելու են Հունաստանում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և պատկանելու են այդ երկրներին։ Օդաչուներին կտրամադրի ընդունող երկիրը, իսկ անձնակազմին կվճարի Եվրամիությունը։ Բացի այդ, ԵՄ-ն պատասխանատու կլինի հրդեհաշիջման գործողությունների կազմակերպման և համակարգման համար:
Եվրահանձնաժողովը հույս ունի համալրել սեփական ավիապարկը, որը ներառում է նաև ուղղաթիռներ՝ ցանկացած թեժ կետ ուղարկելու համար։ Բայց դա ժամանակ է պահանջում ՝ հաշվի առնելով, որ որոշ տեսակի հակահրդեհային ինքնաթիռների համաշխարհային արտադրությունը դադարեցվել է:
Բրյուսելը հայտնել է, որ կանադական «De Haviland» ընկերությունը համաձայնել է վերսկսել «Canadair» հրշեջ ինքնաթիռների արտադրությունը, եթե պատվերներ գան ԵՄ-ից: Այսպիսով, 12 ինքնաթիռը կարժենա 23 մլն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան