Ակցիայի մասնակիցներն ունեն որոշակի պահանջներ, որոնք ԿԽՄԿ-ն չի կարող բավարարել. Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոն ընդունել է կազմակերպության մոտ ակցիա անող արցախից երիտասարդներին, հասցեագրվել են այն խնդիրները, որոնք հնչեցվել են երիտասարդների կողմից։ Հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նախաձեռնող խմբին բացատրեցինք, որ կան որոշակի պահանջներ, որոնք մեր կազմակերպությունը, իր գործելաոճից ելնելով, չի կարող բավարարել, բայց մեր աշխատանքը տևական է և համաձայն մեր գործելաոճի` մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կապահովեն մեր աշխատանքի հետագա ընթացքը, որն այսօրվա դրությամբ կասեցված է»,- ասաց նա։
Զ. Ամատունին հայտնեց, որ ԿԽՄԿ-ի անդամները տեսակցել են Բաքվում գտնվող Վագիֆ Խաչատրյանին, պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ, հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։
«Առաջին հերթին մենք տեղեկացնում են ընտանիքի անդամներին, ավելի քիչ տեղեկություններով կսիվում ենք հանրության հետ»,- ասաց Զ. Ամատունին։
Հիշեցնենք, որ Երևանում սովորող արցախցի տասնյակ ուսանողներ վաղ առավոտից փակել էին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ:
«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- ասել էր ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների՝ վաղ Բրատիսլավայում նախատեսված հանդիպումը չեղարկվել է
- Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ին մինչև 17։30-ը ժամանակ են տվել
- Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մոտ երիտասարդներն անժամկետ նստացույց են սկսել
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- «Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք». Արցախցիները կհավաքվեն ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի դիմաց
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին