Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը
«Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով Երևանում սովորող արցախցի տասնյակ ուսանողներ վաղ առավոտից փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ:
«Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում։
«Չենք լռելու, չենք հեռանալու, մինչև ձեզանից յուրաքանչյուրը չկատարի իր պարտականությունը։ Սա ձեր մանդատն է, դուք եք պարտավորվել որպես միջազգային կառույց ապահովել աշխարհի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, իսկ այսօր դարձել եք այնպիսի կառույց, որ զուրկ է այդ անվտանգությունն ապահովելուց։ Ի՞նչ է նշանակում ձեր աչքի առաջ ձեզանից խլել մարդու, ով Հայաստան էր գալիս առողջական խնդիրները լուծելու համար։ Որտե՞ղ էր ձեր մանդատը, որ ադրբեջանիցներն ապօրինակաբար առևանգում է մի հերոսի, ով ինձ տվել է անկախություն։
Պահանջում ենք՝ ապահովել արցախիցների անվտանգ տեղաշարժը, վերադարձել Արցախի քաղաքացուն։
Պետք չէ լինել լոկ խոսքեր ասող, որ Ադրբեջանը մեզ ճնում է։ Մենք էլ ձեզ ենք ճնշում մեր՝ ճանապարհ փակելով, ձեր գրասենյակի մուտքներն ու ելքերը փակելով։ Պատասխան տվեք մեզ»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- «Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- Պա՛պ, ուժեղ կաց հանուն մեզ ու մամայի․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Ներսիսյան. «Հետք»
- ԿԽՄԿ. Հնարավորինս շուտ կայցելենք Վագիֆ Խաչատրյանին
- Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
- Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- «Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք». Արցախցիները կհավաքվեն ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի դիմաց
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր