Կիևը հայտարարել է, թե երբ կսկսվեն ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները
Կիևը հաջորդ շաբաթ կսկսի Վաշինգտոնի հետ քննարկել անվտանգության երկկողմ երաշխիքները: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Այդ երաշխիքները ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին, որը անվտանգության ամենահուսալի երաշխիքն է»,- ասել է նա։
Երմակի խոսքով՝ խոսքը պաշտպանության և ֆինանսական աջակցության, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է։
G7-ի երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին օրը հռչակագիր են հրապարակել ի պաշտպանություն Ուկրաինայի, որը նախատեսում է երկրի ռազմական աջակցության մասին երկկողմ համաձայնագրերի կնքում, ինչպես նաև Ռուսաստանի հետ նոր հակամարտության դեպքում պլաններ: Այնուամենայնիվ, դրանում նշված անվտանգության պարտավորությունները չեն նախատեսում իրականացման կոնկրետ ժամկետներ։