Արցախում քանի իրավիճակը սրվում է, Երևանում նույնպես քաղաքացիների քայլերը սրվելու են. Ակցիայի մասնակից
«Ակցիաները չեն դադարելու, պարենը շարունակվելու է հավաքագրվել, քաղաքացիները շարունակելու են գալ»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից Սեդա Գրիգորյանը։
Նա ընդգծեց՝ Արցախում քանի իրավիճակը սրվում է, Երևանում նույնպես քաղաքացիների քայլերը սրվելու են։
Ս. Գրիգորյանը նշեց, որ Երևանում տարբեր ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում, տարբեր գործողություններ, որոնք մի կետից չեն կառավարվում։
«Սա առողջ պրոցես է, որ տարբեր քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում։
Մի խումբ կգնա դեսպանատներ, մի խումբ՝ կառավարություն, կփորձենք խնդիրն արթուն պահել ու պատասխանատուների գիտակցությունն արթուն պահել»,- ասաց Ս. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ահաբեկչության զոհեր են. ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց
- Հիմա նույնիսկ չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե՞ էլ չկա. Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- «Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ». ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր
- Նիլս Սքոթ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու ներկայացնում է այն գլխամասային գրասենյակին
- Հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը, փոխադրել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- «Բացում» նախաձեռնությունը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մթերք է հավաքել
- Քաղաքացիները 100 պարկ ալյուր են տեղափոխում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով այն հասցնել Արցախ
- Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Տեղահանված արցախցի երեխաները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին