
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը և դրել Արարատի լեռան լուսանկարը
ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանն է Օլիվիե Դըկոտինյին փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը՝ տեղադրելով Արարատ լեռան լուսանկարը։
Նա նաև հայերենով գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանսի և Արագածոտնի մարզի Թալին քաղաքի համագործակցությանը։
«Հայաստանի տոկունությունը երևում է իր մարզերում: Շնորհակալություն Բուրգ լե Վալանսի քաղաքապետ տիկին Մարլեն Մուրիեին և նրա թիմին այս այցի համար, որի շնորհիվ ամրապնդվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հետ համագործակցությունը»,- գրել է նա։
Հայաստանի տոկունությունը երևում է իր մարզերում: Շնորհակալություն Բուրգ լե Վալանսի քաղաքապետ տիկին Մարլեն Մուրիեին և նրա թիմին այս այցի համար, որի շնորհիվ ամրապնդվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հետ համագործակցությունը։ https://t.co/m1IGU5FyJA
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 31, 2023