Այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով․ Ավինյան
Երևանում աղբահանության խնդիրն արդեն իսկ լուծված է։ Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական նիստում հայտարարեց Աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը:
Նրա խոսքով՝ 495 սանմաքրման աշխատակից, շաբաթական 6-օրյա գրաֆիկով ապահովել է մայրաքաղաքի բակերի ու փողոցների մաքրությունը։ «Երկու հերթափոխով աղբահանություն է կատարել 73 աղբատար մեքենա, 7-օրյա գրաֆիկով փողոցների մաքրություն իրականացվել է 3 փոշեկուլ մեքենայով, իսկ փողոցները լվացվել են 21 ջրցան մեքենայով»- նշեց նա։
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ Հայաստան կհասնեն աղբատար մեքենաները, Բագրատ Աղաջանյանն արձանագրեց՝ շուտով։
«Առաջարկում եմ, այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով»,- նշեց Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց ծառայողական քննություն կիրականացվի․ Ավինյան
- Ահազանգ. Երևանի աղբահանության համակարգը կտրուկ քայլերով մոտենում է անկառավարելի վիճակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին