Փրկարարներն ապամոնտաժել են Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի տանիքի օդատար խողովակը
Հուլիսի 30-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից խողովակը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ապամոնտաժել են օդատար խողովակը (մոտ 33 մետր)։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում