Օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից». Ավինյան
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում միկոավտոբուսային հնամաշ շարժակազմի փոխարինման աշխատանքները մտնում են ավարտական փուլին։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին։
Նշվեց, որ կարճաժամկետ բարեփոխումները օգոստոսի 1-ին ավարտված կլինեն 95 տոկոսով, օգոստոի 15-ին՝ 100 տոկոս. «Արդյունքում օգոստոսի 15-ի դրությամբ Երևանում հասարակական տրանսպորտի երթուղային ցանցում այլևս չեն լինի հնամաշ գազելներ և երթուղիների սպասարկումն ամբողջովին կիրականացվի փոքր և միջին դասի ժամանակակից և հարմարավետ ավտոբուսներով»։
«Սա երևի ամենակարևոր բարփոխումների մասին է։ Շատ ուրախալի է, որ օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»:
Սա բարեփոխումների ճանապարհի սկիզբն է, մենք դեռևս ունենք միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման հարցն ավտոբուսներում և մետրոյում, ինչպես նաև ավտոբուսների առանձնացված գծերը շարունակաբար պետք է ավելացվեն»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարան. Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի
- Խաժակյան. 24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար
- Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան
- Երևանը համակած հուսահատության գազելներից և մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան